«Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու.

Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ #StarmusVI փառատոնի շրջանակներում։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի բացումը՝ Նեմրա և Մոնսերատ Մարտի»,- նշված է հայտարարության մեջ։