Վրաստանում այսօր սգո օր է՝ ի հիշատակ Գուդաուրիում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհերի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Վրաստանի ՆԳՆ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը կործանվել էր հուլիսի 29-ին։
Ուղղաթիռը կեսօրին Թբիլիսիից մեկնում էր Գուդաուրի, որպեսզի դեպքի վայր հասցնի ԱՆ շտապ օգնության կենտրոնի բժիշկներին եւ ՆԳՆ ԱԻ փրկարար ծառայության փրկարարներին։
Ուղղաթիռը մանեւրի ժամանակ պոչով դիպել է ժայռին, ապա ընկել ձորը։
Ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։



























