Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, օգոստոսի 18-ին, ժամը 10.30-ին 62-ամյա Ռաֆայել Պ.-ի բնակարանի խուզարկությամբ` խորդանոցի պահարանի դարակից հայտնաբերել են «Ռեդի» յուղի պլաստմասսաե 3 տարա` մոտ 470 գ կանաչ գույնի կանեփանման չորացված զանգվածով, իսկ տանը հարակից ծաղկանոցից` մոտ 2.100 գ կանեփի կանաչ թփեր:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Ռաֆայել Պ.-ի հայտարարության` հայտնաբերված կանեփանման չորացված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը ապրիլ-հունիս ամիսներին իր տան ծաղկանոցում աճեցրել, մշակել եւ պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն:




























