Ոտիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները օգոստոսի 19-ին, ժամը 20.45-ին, ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում, փախուստի պահին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա Նորայր Բ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա գումար մանրելու պատրվակով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեում գործող «Կեսգիշեր» խմորեղենի խանութի դրամարկղի աշխատակցուհուց բացահայտ հափշտակել էր  20 հազար  դրամ:

Նորայր Բ.-ի անձնական խուզարկությամբ գումարը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: