Օգոստոսի 20-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել«Մերսեդես-Բենց C 320» եւ «Մերսեդես-Բենց E 280» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես-Բենց C 320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: