Կիրակի օրը Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է սահմանվել ջրհեղեղներից տուժած Հարավային կղզու շրջանում, քանի որ իշխանությունները գնահատել են չորս օր հորդառատ անձրեւների հետեւանքով ամենաշատը տուժած տարածաշրջանում առկա վնասները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում տեղացած անձրեւները պատճառել են դարձել, որ ավելի քան 500 մարդ լքի իր տունը:
Հարավային կղզու Նելսոն քաղաքն ամենից շատն է տուժել, սակայն Հյուսիսային կղզու քաղաքները նույնպես կտրված են աշխարհից`ճանապարհներն ու տները հեղեղած ջրհեղեղի հետեւանքով: Այնուամենայնիվ, շրջանի իշխանությունները գիշերվա ընթացքում եղանակային խոշոր միջադեպեր կամ տարհանումներ չեն արձանագրել:
Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակիցները նշել են, որ թեեւ իրենք ստուգել են տուժած օբյեկտների մոտ կեսը, մանրամասն ստուգումները կարող են տեւել մի քանի օր՝ կախված եղանակից: Չնայած նրան, որ եղանակը թուլացել է, հորդառատ անձրեւների մասին նախազգուշացումները պահպանվում են:
Շաբաթ օրը Արտակարգ իրավիճակների նախարար Կիերան ՄաքԱնուլթին շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ նշելով, որ վերականգնումը երկար եւ բարդ գործընթաց է լինելու։





























