Հանրապետության տարածքում`  օգոստոսի 21-ի ցերեկը, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր ամպրոպային բնույթի կարճատև անձրև:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են մայրաքաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +32 +34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +24+28,

Լոռիում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +23 +28,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +35,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34 +36,

Արմավիրում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +25 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +19, ցերեկը՝ +31 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +25 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +32 +36։