Յանցզի գետում ջրի մակարդակի անկումը բացահայտել է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքում ջրի տակն անցած կղզին և դրա վրա երեք բուդդայական արձանիկները, որոնք ենթադրաբար 600 տարեկան են, հայտնում է «Սինհուան»։

Երեք արձանիկները, որոնք ենթադրաբար կառուցվել են Մին և Ցին դինաստիաների օրոք, հայտնաբերվել են կղզու Ֆոելիան կոչվող խութի ամենաբարձր կետում: Արձանիկներից մեկը պատկերում է վանական՝ նստած լոտոսից պատվանդանի վրա։

Յանցզիում ջրի մակարդակը արագորեն նվազում է Չինաստանի հարավարևմտյան շրջանում երաշտի և ուժեղ շոգի պատճառով:

Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ Յանցզիի ավազանում տեղումների քանակը հուլիսից նորմայից մոտ 45 տոկոսով ցածր է եղել, իսկ բարձր ջերմաստիճանը, հավանաբար, կշարունակվի առնվազն ևս մեկ շաբաթ: