Ֆիլնանդիայի վարչապետ Սաննա Մարինը ստիպված է եղել թմրանյութերի թեստ հանձնել բուռն երեկույթից հետո, որի տեսագրությունը հայտնվել է ցանցում։ Թեստը բացասական էր, տեղեկացրել է նրա աշխատակազմը։

Մարինը անցած շաբաթ ինքնակամ հանձնել է թմրանյութերի թեստը, քանի որ երեկույթի ժամանակ նրա պարելու տեսագրությունը առիթ է հանդիսացել, որպեսզի ֆինլանդացի պատգամավորները թեստի պահանջ ներկայացնեն։

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում Մարինն ասել է, որ մի քիչ խմել էր, թմրանյութեր չի օգտագործել եւ միշտ պատշաճ վիճակում է գտնվում «երկիրը կառավարելու» համար։

Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Մարինն ինքն է վճարել թմրանյութերի «համալիր» թեստի համար։