Ավստրիական McDonald's-ը Big Mac-ի բույրով լոգանքի գել է թողարկել, հայտնում է TechnikNews-ը։
Ավստրիայում McDonald's-ի մշտական հաճախորդները արագ սննդի ցանցի հավելվածում կարող են բրենդային բուրգերի հոտով լոգանքի գել գնել՝ օգտագործելով պատվերներից կուտակված միավորները։ Նորույթն արժե 15 միավոր։ Միաժամանակ գնորդները «Կեսար» աղցան գնելու համար կստանան 5 միավոր, իսկ Chicken McNuggets-ի մեծ փաթեթի համար՝ 8 միավոր։ Հաղորդվում է, որ առայժմ արագ սննդի ռեստորանների ցանցից կոսմետիկ նորույթը հասանելի է միայն Ավստրիայում։
Հրատարակության լրագրողների խոսքով, որոնց հաջողվել է փորձել լոգանքի նոր գելը, այն ավելի շատ «վարունգի հոտ ունի», քան McDonald's-ի խորհրդանշական բուրգերի հոտ։ Միեւնույն ժամանակ, ցանցի որոշ հատկապես նախաձեռնող երկրպագուներ արդեն գտել են նորույթի միջոցով գումար աշխատելու ձեւը: Այսպես, տեղական գովազդային կայքում արդեն հայտնվել են նոր ապրանքը գնելու առաջարկներ։ Գինը տատանվում է 2-ից 20 եվրոյի միջեւ։





























