Մարջորի Ստյուարտը Շոտլանդիայից՝ Մեծ Բրիտանիա, նշել է իր 105-ամյակը եւ հայտնել, որ իր երկարակեցության գաղտնիքն իր սիրելի վիսկին է։ Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Երկարակյաց կնոջ սիրելի ոգելից խմիչքը J&B շոտլանդական վիսկին է, որը նա նախընտրում է խմել հեռուստացույցով սպորտային հաղորդումներ դիտելիս։ Կինը կարծում է, որ հենց ալկոհոլն է իրեն օգնում ակտիվ մնալ եւ դրականորեն նայել աշխարհին։
105-ամյա կինն իր ծննդյան օրն անցկացրել է Շոտլանդիայի Կալդութել շրջանի ծերանոցում՝ ընտանիքի եւ ընկերների հետ։ «Տանը հիանալի մթնոլորտ էր տիրում, եւ այնքան հաճելի էր նրա ծննդյան տարեդարձը միասին նշել արեւոտ եղանակին տեռասում: Մայրս հիանալի կյանքով է ապրում. նա շատ շփվող է եւ գիտի՝ ինչպես հետաքրքիր ձեւով տարբեր պատմություններ պատմել»,- նշել է հոբելյարի դուստրը՝ Դեյդրան։
Ծերանոցի տնօրենի խոսքով՝ Ստյուարտը շարունակում է լիարժեք կյանքով ապրել, եւ դրանում իրեն օգնում է դրված նպատակներին հասնելու կարողությունը։





























