Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը օգոստոսի 23-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի եւ դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ ընթացող երկխոսության ներկա վիճակին եւ հեռանկարներին:




























