Հայաստանում շինարարության ոլորտի աճը որեւէ կապ չունի Ուկրաինայում մարտերի եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

​Նա պարզաբանեց, որ աճը կապված է Հարկային օրենսգրքում իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների հետ։

«Այս փոփոխությունների համաձայն՝ հիփոթեքային վարկերից եկամտահարկի վերադարձը կսկսեն չեղարկել։ Այդ պատճարով էլ կառուցողապատողներն ակտիվացել են»,- հավելեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնցով իշխանությունները պարծենում են, ապա նույն Գորիսից Կապան այլընտրանքային ճանապարհի որակը հարցեր է առաջացնում։ «Մի քանի ամիս անց ճանապարհին ճաքեր ու թմբեր են հայտնվել»,- արձանագրեց պատգամավորը։

Նշենք, որ 2022-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 11 տոկոսով։