Նիդեռլանդներում բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհից՝ վրաերթի ենթարկելով խնջույքի մեջ գտնվող մարդկանց, ինչի հետեւանքով 6 մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ռոտերդամից հարավ գտնվող Նիու-Բեյջերլանդ գյուղում, հայտնում է AP լրատվական գործակալությունը`հղում տալով ոստիկանությանը եւ հավելում, որ եւս 7 մարդ գտնվում է հիվանդանոցում։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Մահացել է 28-ից 75 տարեկան երեք տղամարդ եւ երեք կին։

Ոստիկանության խոսնակ Միրիամ Բուրսը հայտնել է, որ բեռնատարի վարորդը, կասկածվում է վթարի համար: Նրա ինքնությունը չի հրապարակվում՝ համաձայն Նիդեռլանդներում գործող գաղտնիության մասին օրենքների:

Դեպքի կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Նիդեռլանդների թագավորն ու թագուհին՝ Վիլեմ-Ալեքսանդրն ու Մաքսիման, ինչպես նաեւ վարչապետ Մարկ Ռյուտեն։