Շվեդիայում ավտոմոբիլային լաստանավ է այրվել, որում եղել է 300 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի ափերի մոտ։ Այժմ լայնածավալ փրկարարական օպերացիա է իրականացվում։ Դեպքի վայր երեք ուղղաթիռ եւ տարհանման համար յոթ նավ է ուղարկվել։