Էլեկտրաէներգիայի վճարների բարձրացման պատճառով բրիտանական տասը արտադրողներ կարող են փակվել, ասվում է հետազոտության մեջ, որը բացահայտում է ճգնաժամի մասշտաբը, որին կբախվի հաջորդ վարչապետը, գրում է Bloomberg-ը։
Բրիտանական MakeUK գործարանների լոբբիստական խումբն ասում է, որ արտադրողների գրեթե կեսն էլեկտրաէներգիայի վճարների ավելի քան 100 տոկոս աճի է բախվել վերջին տարվա ընթացքում։
«Ներկայիս ճգնաժամը բիզնեսը խիստ ընտրության առջեւ է դնում,- ասվում է զեկույցում:- Արտադրության կրճատում կամ արտադրամասի ամբողջական փակում, եթե օգնություն չլինի»:
Երկուշաբթի կհայտարարվի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը, ընդ որում, սպասվում է, որ Լիզ Թրասը կհաղթի իր մրցակից Ռիշի Սունակին: Կառավարությունը ինտենսիվ ճնշման տակ է՝ ավելի լայն աջակցության փաթեթ պահանջելով՝ օգնելու համար սպառողներին եւ բիզնեսին հաղթահարել էներգակիրների համաշխարհային գների աննախադեպ աճը:





























