Երկուշաբթի առավոտյան ոսկու մեկ տրոյական ունցիայի գինը 1 720 դոլարից մի փոքր բարձր է, ցուցանիշը զսպվում է թանկ դոլարով, էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում խթանում է ավանդական հուսալի ակտիվի պահանջարկը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 1,15 դոլարով կամ 0,07 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 723,75 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,23 տոկոսով՝ մեկ ունցիան 17,922 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում է 0,47 տոկոսով՝ 110,05 կետ։ 110-ից բարձր մեծությունը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթով գնելու դեպքում, ինչը զսպում է թանկարժեք մետաղի գինը։




























