ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերել՝ Հայաստանի հավաքականի կազմում որեւէ մարզաձեւով զբաղվելու համար՝ միաժամանակ կորցնելով զինծառայությունից տարկետման հնարավորությունը, որն իր հերթին պետք է տրվեր մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերին 5-ին, Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Այսպիսով, ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է դիմում ներկայացնի համապատասխան կառույցներին։
Համեմատաբար կարճ քննարկումից հետո օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։




























