Կենտրոնական բանկերը պետք է շարունակեն խստացնել դրամավարկային քաղաքականությունը։  Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը, հաղորդում է Politico-ն:

«Ինֆլյացիայի դեմ պայքարն ամբողջ աշխարհում առաջնահերթություն է»,-ասել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։

 

ԱՄՀ-ն բազմիցս իջեցրել է այս եւ հաջորդ տարվա աճի կանխատեսումները: Գեորգիեւայի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 2 տոկոսով։

Բողոքի ցույցեր են բռնկվել Չեխիայում, Լեհաստանում եւ այլուր, որտեղ պահանջում են գնիջեցում, եւ ԵՄ կառավարությունները  հարկային արտոնություններ են մշակում հանրային դժգոհությունը զսպելու համար՝ շատ դեպքերում ծախսելով իրենց ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը: