Չորեքշաբթի օրը բրիտանական ֆունտն ընկել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 1985 թվականից ի վեր ամենացածր մակարդակին, հաղորդում է CNBC-ն։

Լոնդոնի ցերեկային սակարկումների ժամանակ ֆունտ սթեռլինգն իջել է մինչեւ 1,1407 դոլարի մակարդակ, որը չի եղել վերջին 37 տարիների ընթացքում, քանի որ ներդրողներն արձագանքել են Մեծ Բրիտանիայում տնտեսական իրավիճակի վատթարացմանը՝ նոր վարչապետ ունենալով:

Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը պաշտոնապես նշանակվել է՝ հաջորդելով Բորիս Ջոնսոնին։ Նա ժառանգել է մի տնտեսություն, որն ապրում է իր կյանքի արժեքի վատթարագույն ճգնաժամը վերջին սերնդի ընթացքում, երբ հուլիսին գնաճը հասել է 10,1 տոկոսի:

Երկուշաբթի օրը նրա հաղթանակից մի քանի ժամ անց ֆունտն ընկել է մինչեւ 1,1444 դոլար, բայց դրանից հետո էլ ավելի ցածր է իջել, քանի որ թրեյդերները հասկանում են նրա նշանակման հետեւանքները:

Վերջին անգամ ֆունտ սթեռլինգը կարճ ժամանակով իջել է մինչեւ 1,14 դոլար՝ 2020 թվականի մարտին Covid-19 համավարակի ցածր մակարդակի ժամանակ եւ 2016 թվականին Brexit-ի հետեւանքով։ Սակայն 1,1407-ի մակարդակում չի եղել 1985 թվականից:

Ըստ Refinitiv-ի՝ 1985 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ ֆունտ սթեռլինգի սակարկումների ամենացածր մակարդակը կազմել է 1,052 դոլար: