ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԶԾ) կողմից կազմված Մարդկային զարգացման ինդեքսի (HDI) համաձայն՝ աշխարհի տասը երկրներից իննում 2021 թվականին կենսամակարդակը վատացել է, գրում է Deutsche Welle-ն։

Նոր վարկանիշի համաձայն՝ Շվեյցարիան 2021 թվականի աշխարհի ամենազարգացած երկիրն է եղել՝ 0,962 ցուցանիշով։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Նորվեգիան եւ Իսլանդիան (0,961 եւ 0,959):

Գերմանիան 2015 թվականի համեմատ նահանջել է հինգ հորիզոնականով եւ զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 0,942 միավորով։

ԱՄՆ-ը, որը գլխավորում էր ինդեքսի առաջին վարկանիշը 1990 թվականին, այժմ միայն 21-րդ տեղում է (0,921):

Ռուսաստանը (0,822)՝ HDI ցուցակի 52-րդ հորիզոնականում է, Ուկրաինան (0,773)՝ 77-րդ։ Հայաստանը 85-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 91-րդ, Վրաստանը՝ 63-րդ, Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխանաբար 48-րդ եւ 76-րդ։