Օգոստոսի 24-ին`ժամը 19.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճի Ախթամար թերակղզում («Մալիբու» լողափի մոտ) հերթապահության ընթացքում` փրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակ, որը դուրս է եկել բաց լիճ եւ ուժեղ քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարական մոտորանավակով անվնաս ափ են տեղափոխվել նավակը եւ ուղեւորները` Երեւան քաղաքի բնակիչներ`18-ամյա Մարինա Սոկոլովան եւ 20-ամյա Անդրանիկ Նազարյանը:




























