Օգոստոսի 24-ին`ժամը 20.41-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 5/3 շենքի 35-րդ բնակարանի դուռը փակվել է. ներսում մնացել է անչափահաս երեխա, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:  

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2 տարեկան Ռոման Պրուսյանը հանձնվել է ծնողներին:

Նույն օրը եւս մի  ահազանգ է ստացվել. Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 7 շենքի 1-ին բնակարանի դուռը փակվել է եւ ներսում են մնացել անչափահաս երեխաներ. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2 տարեկան Արսեն, 12-ամյա Էլեն  եւ 13-ամյա Լուսինե Մելիքյանները հանձնվել են ծնողներին: