ԵՄ երկրները պետք է Բրյուսելին կանաչ լույս տան՝ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։
Նա հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն որոշման, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին օրենսդրական առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է առանձնացնել գազի գինը մյուս բոլոր էներգակիրների գնից։
Սա պետք է թույլ տա սպառողներին օգտվել ավելի էժան վերականգնվող էներգիայից՝ միաժամանակ խուսափելով գործող էներգետիկ շուկայի գործունեությունը խաթարելուց, նշել է նա։
Անցյալ տարի Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները բարձրացել են գազի ռեկորդային գների պատճառով, քանի որ Ռուսաստանը սահմանափակել է դեպի Եվրոպա գազի մատակարարումները:




























