Արեւմուտքը կփորձի դեկտեմբերի 5-ից սահմանափակել ռուսական նավթի գների շեմը, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ նավթամթերքների առաքման համար գները։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաեւ նշում է, որ նշված քաղաքականությունը «ծառայության արգելք» կհանդիսանա ռուսական նավթի ծովային փոխադրումների համար եւ կունենա «կարեւոր բացառություն»։ Այս բացառությունն այն է, որ կազմակերպությունները, որոնք գնում են օֆշորային ռուսական նավթ կոալիցիայի կողմից սահմանված գնից ցածր գնով («գների բացառություն») կկարողանան նման ծառայություններ ստանալ»,-բացատրել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
«Այս քաղաքականությունը կոչված է հստակորեն սահմանելու ռուսական նավթի ծովային արտահանման շրջանակը։ Ուկրաինայում ծավալած պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության նավթային եկամուտների անկումը բարձրացրել է էներգակիրների համաշխարհային գները»,-նշվում է հայտարարության մեջ:
Մինչդեռ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան կդադարեցնի նավթի եւ նավթամթերքի մատակարարումն այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել Ռուսաստանից նավթի արժեքը։




























