ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել սահմանված գնից բարձր գնով ռուսական նավթ գնող ընկերությունների դեմ , հաղորդում է ՏԱՍՍ-ը։  

«Այն անձինք, որոնք նավթի զգալի գնումներ են կատարում սահմանված գնից բարձր գնով,  խախտում են Ծովային ծառայությունների քաղաքականությունը  եւ կարող են հայտնվել պատժամիջոցների տակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։   

Սեպտեմբերի 1-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան կդադարեցնի նավթի եւ նավթամթերքի մատակարարումն այն երկրներին, որոնք որոշում են կայացրել սահմանափակել Ռուսաստանից նավթի արժեքը։