Restoration Hardware-ի գործադիր տնօրեն Գարի Ֆրիդմանն ասել է, որ «խելագարություն» է կարծել, որ ԱՄՆ տնտեսությունը ռեցեսիայի մեջ չէ, քանի որ տնային տնտեսությունների կարողությունը երկրորդ եռամսյակում նվազել է ռեկորդային 6,1 տրիլիոն դոլարով:
«Չգիտեմ, մարդիկ անընդհատ ասում են, որ ռեցեսիա ենք ունենալու: Մենք ռեցեսիայի մեջ ենք։ Յուրաքանչյուրը, ով կարծում է, որ մենք ռեցեսիայի մեջ չենք, խելագար է»,-ասել է Ֆրիդմանը հինգշաբթի ներդրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվել է երկու եռամսյակն անընդմեջ 2022 թվականի առաջին կիսամյակում, ինչը ռեցեսիայի ոչ պաշտոնական նշաններից մեկն է, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է պնդել, որ ռեցեսիա չկա:
ԱՄՆ տնային տնտեսությունների ընդհանուր կարողությունը հունիսի վերջին նվազել է մինչեւ 143,8 տրիլիոն դոլար՝ մարտի վերջին 149,9 տրիլիոն դոլարից։
Հունիսին ամերիկացիների հավաքական կարողությունը նվազել է ավելի քան 6,2 տրիլիոն դոլարով՝ ռեկորդային 150 տրիլիոն դոլարից:
Ֆոնդային շուկայի կորուստները գերազանցել են անշարժ գույքի շահույթը 1,4 տրիլիոն դոլարով:
Տնային տնտեսությունների պարտքի աճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչեւ 7,4 տոկոս՝ տարվա առաջին երեք ամիսների 8,3 տոկոսից, մինչդեռ բիզնեսի, դաշնային, նահանգային եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտքի մակարդակն աճել է:




























