Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավորները լռության րոպեով հարգել են այսօրվա մարտերում զոհված զինծառայողների հիշատակը։

Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։

Խորհրդարանական ընդդիմությունն ավելի վաղ բոյկոտել էր Ազգային ժողովի աշխատանքը եւ չի ներկայացել նիստին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվորեն հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքին։ Հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։