Գյումրիում այսօր`  օգոստոսի 26-ին պատահար եւ գազի արտահոսք է եղել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գևորգ Վարուժանյանին պատկանող «Գրանդ Շերոկի» մակնիշի 26 ՏՕ 373 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ինչի հետևանքով 28-ամյա Գ.Վարուժանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բավարար է: