ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստին քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։
ՀՀ նախագահի աշխատակազմն այս պաշտոնում առաջադրել է փաստաբան Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։
Հովակիմյանի կենսագրությունը ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։




























