Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 59-ամյա Արմեն Խ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա  մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:

Ոստիկանությունից հայտնում են՝ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն: