Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկություն։

Թեկնածուները երկուսն են։ Թափուր պաշտոններին հավակնում են փաստաբան Սեդա Սաֆարյանը (առաջադրել է կառավարությունը) եւ իրավաբան Հովակիմ Հովակիմյանը (առաջադրել է նախագահի աշխատակազմը)։

Քվեարկությունը կսկսվի15.00-ին եւ կավարտվի 15.45-ին։