Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։
Թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել է ՀՌՀ-ի գործող նախագահ Տիգրան Հակոբյանը։ Առաջադրել եւ այդ թեկնածությանը հավանություն է տվել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Պատգամավորներին ներկայացվել է թեկնածուի կենսագրությունը։




























