Սինգապուրի ոստիկանությունը շաբաթ ուշ երեկոյան հայտնել է, որ հետախուզման մեջ գտնվող կրիպտոարժույթ մշակող Դո Կվոնը ներկայումս քաղաք-պետությունում չէ, հաղորդում է Reuters-ը:

Սինգապուրի ոստիկանությունը կօգնի Հարավային Կորեայի ոստիկանությանը՝ իր ներքին օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների շրջանակներում, ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալման օրդեր է տրվել վեց անձի, այդ թվում՝ Դո Կվոնի նկատմամբ, որը ներկայումս բնակվում է Սինգապուրում։