Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:

Նա միաժամանակ տեղեկացրել էր,  որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնեն։