Դուբայի ընկերություններից մեկը մոտ ժամանակներս մտադիր է Գերմանիայում Մուհամեդ մարգարեի կենսագրությանը նվիրված մեկուկես տոննա քաշով գիրք հրատարակել։

«Ծանրքաշային գրքի» 420 էջերը կարող են թերթել 4-5 մարդ միաժամանակ։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են այն մտցնել Գինեսի ռեկորդակիրների գիրք, հայտնում է SalamNews-ը։

Գաղափարը համաշխարհային հանրության ուշադրությունը իսլամի վրա կենտրոնացնելն է, հայտարարել է Խաթեմ Մուստաֆան՝ նախագիծը ֆինանսավորող Mashahad ներդրումային ընկերության ղեկավարը։

Ներկայումս ռեկորդը պատկանում է հունգարական Our Fragile Natural Heritage գրքին, որի քաշը 1420 կգ է։