«Չենք լռելու» նախաձեռնությունը հաջորդ շաբաթվանից սկսելու է «Աղբ եթերից» մրցանակաբաշխությունների շարքը, որի շրջանակներում ամսական 2 անգամ երիտասարդական նախաձեռնությունը արժանին կմատուցի հայրենի հեռուստաեթերի` գիտակից հասարակության կողմից առավել մերժված հաղորդումներից, ֆիլմերից կամ սերիալներից մեկին:

Բոլոր մրցանակակիրներին փոստով կուղարկվեն «Եթերային աղբի հավաստագրեր», իսկ հեռուստաընկերություններին, որոնց եթերում տեղ են զբաղեցնում հաղթողները, երիտասարդների հանգանակություններով յուրաքանչյուր մրցանակակրի համար կտրամադրվի 100-ական դրամ` աղբահանության գումար:

Առաջին մրցանակակիրը հայտնի կդառնա մոտակա օրերին: