Սաուդյան Արաբիան ծրագրում է 2023 թվականին տիեզերք ուղարկել  առաջին կին տիեզերագնացին, հաղորդում է AP-ը։

Թագավորությունն ակտիվորեն խթանում է գիտությունն ու տեխնոլոգիան «Տեսլական  2030» մեծ ծրագրի շրջանակում։ 

Սաուդյան Արաբիայի թագաժառանք արքայազն Մուհամեդ բին Սալմանը ծրագրին միանալու կոչ է արել նաեւ կանանց։ 2018-ին Սաուդյան Արաբիան չեղյալ է հայտարարել կանանց կողմից մեքենա վարելու արգելքը։