Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 շենքի մոտ օգոստոսի 28-ի գիշերը Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա է վթարվել եւ գազի բալոնից արտահոսք սկսվել:
Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում Vokswagen Golf մակնիշի 15 ԼՍ 552 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով վարորդ` 23-ամյա Վարդգես Ղազարանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղում ստացել առաջին բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարների ուժերով գազի բալոնից արտահոսքը դադարեցվել է:




























