Տավուշի մարզում օգոստոսի 26-ին, երեք երիտասարդներ մոլորվել են Կողբ գյուղի «Կոզման» կոչվող հանդամասում եւ հեռախոսով ահազանգել փրկարարներին:

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի  աշխատակիցները:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել են 20-ամյա Արամայիս Օսիպյանը, 16-ամյա Արթուր Արամյանը եւ 22-ամյա Արամ Սարուխանյանը: