Կոտայքի մարզում, օգոստոսի 26-ին, Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակն ու այրվել:

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր  է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-53» մակնիշի 28 ՕՕ 843 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Ասատրյան) դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել հարակից ձորակը եւ բռնկվել: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.53-ին, մարվել` 12.58-ին:

Այրվել են շարժիչը, վարորդի խցիկը եւ 2 անվադող: