Audi-ն պատրաստ է ցուցադրել Urban Spyder բաց կոնցեպտի 3D մոդելները:
Ինչպես կարելի է գուշակել, մեքենան հիմնված չէ Audi-ի ներկայիս մոդելներից որեւէ մեկի վրա: Դա բոլորովին նոր կոնցեպցիա է, փոքրիկ եւ թեթեւ թափք, որ հիշեցնում է հին մրցարշավային մեքենաները, եւ էլեկտրական շարժիչ:
Մեքենայի երկարությունը 3,2 մետր է, լայնությունը` 1,7 մետր է, բարձրությունը` 1,2 մետր: Բազկաթոռները շատ մոտ են դրված իրար: Նորույթը ներկայացվելու է հանրությանը Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Լուսանկարն ու նյութը` Автоновости-ի




























