Թերթի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով ՀԱԿ-կոալիցիա երկխոսության առկախմանը, գրում է, որ ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության հետ բացարձակապես կապ չունի. «Չնայած հասկանալի է նաեւ, որ Կոնգրեսը չի կարող այդ միջադեպը չկապել բանակցությունների հետ` հակառակ դեպքում այդ ուժի երիտասարդական «կուսբջիջի» ներկայացուցիչները կարող են վիրավորվել»,- գրել է թերթը:
Շարունակելով իր վերլուծությունը` թերթի խմբագիր գրում է, որ ասել, թե միջադեպն ընդհանրապես առնչություն չունի քաղաքականության հետ, նույնպես սխալ կլինի:
«Որովհետեւ ոստիկանական ապօրինությունները եւ ոչ պրոֆեսիոնալիզմը (որոնք դրսեւորվում են բոլոր քաղաքացիների, ոչ միայն ընդդիմության ակտիվիստների նկատմամբ) դարձել են լուրջ քաղաքական խնդիր։ Այն, ինչ արվում է այս ուղղությամբ, ակնհայտորեն անբավարար է։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջոցառումները, որոնք իբր ուղղված են ոստիկանական ծառայության որակի բարձրացմանը, կրում են ձեւական բնույթ։ Դրա ապացույցն այն է, որ մեր ոստիկանները նույն «մենթերն» են մնացել, ինչ որ 20 կամ 30 տարի առաջ»,- գրում է թերթը։




























