«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը օգոստոս ամսվա մարդ է ճանաչել ՀԱԿ-ի կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Նախաձեռնությունը սահմանել է «Ամսվա մարդ» անվանակարգ, որի հաղթողը հայտարարվելու է ամեն ամսվա վերջին օրերին:
2011թ. օգոստոս ամսվա մարդ է հայտարարվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքն առիթ է հանդիսացել ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:
«Չենք լռելու»-ն Տիգրան Առաքելյանին շուտափույթ ազատություն է մաղթում, ինչպես նաեւ հայտնում է, որ շարունակելու է հետեւել հայաստանյան զարգացումներին ու ամեն ամիս ներկայացնել իր Ամսվա մարդուն` արած գործերի, ինչպես նաեւ բախտի բերմամբ կամ դրա քմահաճույքով մեր երկրի իրադարձությունները փոխելու համար:



























