«Միլանո» խանութի տնօրեն Հովհաննես Ղուկասյանը ներկայացնում է խանութի շենքի քանդման վերաբերյալ վերջին զարգացումները:
Ստորեւ ներկայացնում ենք «Օլիմպ» ընկերության հաղորդագրությունը:
«Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի շենքը վերջնականապես քանդվեց օգոստոսի 22-ին եւ շենքի փլատակների տակ մնաց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծաքանակ գույքը։ Օգոստոսի 21-ին, երբ դեռ շենքը կանգուն էր «Օլիմպ» ԱԿ-ի տնօրենը հորդորում էր կասեցնել քանդման աշխատանքները, քանի դեռ չի պարզվել գործողությունների օրինականությունը, սակայն ոստիկաններն ու աշխատավորները այլ հրահանգ էին ստացել։
Այնուհետեւ, «Օլիմպ» ԱԿ-ի տնօրեն Հ. Ղուկասյանը եւ փաստաբան Տ. Հայրապետյանը Կենտրոնի ոստիկանությունում մինչեւ գիշերվա ժամը երեքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Քննիչը խոստացել է, որ հաջորդ օրը անձամբ կներկայանա եւ տեղում կծանոթանա գործի մանրամասներին։ Սակայն հաջորդ օրը, կիրակի, ոստիկանությունից ոչ ոք չեկավ, փոխարենը նորից փորձ արվեց քանդել «Միլանո» խանութի շենքը։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին շենքը գետնին հավասարեցվեց։ Օգոստոսի 23-ին Հովհաննես Ղուկասյանին կանչել էին ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը։ Ոստիկանության ուղղած միակ հարցը Ղուկասյանին առկա գույքի վերաբերյալ ունեցած, ձեռքբերման հիմքերն էին։
«Միլանո» խանութի շենքը քանդելուց անցել է արդեն մեկ շաբաթ, ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել եւ շենքի փլատակներից տեղի է ունենում գույքի թալան։
Ոստիկանության քայլերից եւ անգործությունից պարզ է դառնում, որ կա կոնկրետ շահագրգռվածություն Ավետիս Կարագուլյանի ապօրինություններին աջակցելու եւ դրանք սատարելու հարցում:




























