Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 16.30-ին, Նալբանդյան գյուղի մի բնակչուհու տնամերձ հողամասից հայտնաբերել եւ առգրավել են կանեփի բույսի 35 թուփ` մոտ 7,5 կգ ընդհանուր կշռով, իսկ տան միջանցքում գտնվող պահարանից` մոտ 175 գ չորացված եւ մանրացված զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ տանտիրուհու հայտարարության` այդ զանգվածներն ինքը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




























