Որսագողություն կատարելու կասկածանքով, այսօր` օգոստոսի 30-ին ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկվել Կապան քաղաքի 3 բնակիչներ` նրանցից մեկի Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 2 գլուխ` համապատասխանաբար 11 կգ եւ 15 կգ կշռով, բեզոարյան այծի միս:
Ըստ նրանցից մեկի բանավոր հայտարարության` այծերը օգոստոսի 29-ին Կապան քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող «Գիրաթաղ» կոչվող տարածքից որսացել է ինքը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն ակոսավոր հրացանով, որն էլ թաքցրել է որսատեղում:
Պետությանը պատճառվել է մոտ 6 մլն դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:



























