Բելառուսը երեք ամսով երկարաձգել է ալյուրի եւ հնդկաձավարի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը երկարաձգել է Բելառուսից ցորենի ալյուրի եւ հնդկաձավարի արտահանման արգելքը՝ ներքին շուկան պաշտպանելու նպատակով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արգելքը մտցվել էր անցյալ տարվա հուլիսին, այնուհետեւ բազմիցս երկարաձգվել։