Հյուսիսային Կորեայում՝ Համգեն-Պուկտո նահանգում, միջուկային հրաձգարանի մոտ  2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տվյալ օբյեկտի մոտ տեղի ունեցած երկրաշարժը բնական է եղել, ոչ թե տեխնածին։ Օջախը գտնվել է 23 կմ խորության վրա։