Եկեղեցիների եւ եկեղեցական գույքի վերաբերյալ թուրքական օրինագիծը պետք է անվավեր հայտարարել: Այդ մասին այսօր` օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով, վերոնշյալ օրինագիծը աննշան քայլ է, որը ոչ մի արժեք չունի:

«Հայ դատի» Վաշինգտոնի գրասենյակը եւս դա չնչին է համարում»,-նշել է Շիրինյանը` նկատի ունենելով «Հայ դատի» ամերիկյան գրասենյակի ղեկավար Քեն Խեչիկյանի խոսքը, ով ասել է, որ վերադարձվելու են Հայոց ցեղասպանության տարիներին բռնագրավված եկեղեցիների եւ եկեղեցական գույքի 1 տոկոսը: Լեւոն Շիրինյանը ընդգծել է, որ այդ օրինագիծը թուրքական քաղաքական հաշվարկի արդյունք է: Քաղաքագետը հիշեցրել է, որ թուրքական քաղաքականության մեջ նմանօրինակ ոչ մի օրինագիծ մինչեւ վերջ չի տարվում: